-
28.01.2016|
11:41
ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Գերմանիայի՝ Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Գերմանիան մտադրություն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում փոխարինել Ֆրանսիային։
-
28.01.2016|
11:39
Ադրբեջանի կառավարության կողմից քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների հանդեպ դաժան բռնությունները դարձան 2015-ի գլխավոր արդյունքներից մեկը՝ նշված է անցյալ տարվա Human Rights Watch-ի հաշվետվությունում։
-
28.01.2016|
11:37
Fars գործակալության փոխանցմամբ՝ British Airways ավիաընկերությունը մարտի սկզբին կվերսկսի թռիչքները դեպի Թեհրան:
-
28.01.2016|
11:35
Reuters-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ առանց Իրանի օգնության լուծել Մերձավոր Արևելքի որևէ խնդիր, և պետք է հրաժարվի Թեհրանի հանդեպ թշնամական վերաբերմունքից։
-
28.01.2016|
11:33
IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Իսպանիան նախնական համաձայնագրեր են պատրաստել երկու ատոմակայանների կառուցման վերաբերյալ` հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
-
28.01.2016|
11:30
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
-
28.01.2016|
11:29
Չինաստանի առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների ընդհանուր եկամուտը 2015-ին նվազել է 6,4 տրիլիոն յուանով կամ 973 մլրդ դոլարով՝ ըստ Չինաստանի պետական վիճակագրական ծառայության:
-
28.01.2016|
11:28
Մեր հերոսների կյանքն է, որ փրկում է ժողովրդի արժանապատվությունը և բանակի պատիվը, նրանցից շատերի կյանքի շնորհիվ է, որ Հայոց բանակը կարողանում է պաշտպանել երկիրը և զսպել հակառակորդին՝ նախագահական նստավայրում կայացած պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
-
28.01.2016|
11:26
ՀՀ նախագահ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
-
28.01.2016|
11:15
Freedom House-ը հրապարակել է իր տարեկան զեկուցը, որտեղ դիտարկել են 195 երկրներում քաղաքացիական ազատությունները։ Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր։